ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պաշտոնանկ արված դեմքերը տարիներով անտեսել են ժողովրդի և պետության շահը

Պաշտոնանկ արված դեմքերը տարիներով անտեսել են  ժողովրդի և պետության շահը
21.11.2024 | 10:25

Եթե չշեղվենք ՆՓ-ի որդեգրած վերջին 6 տարիների քաղաքականությունից՝ վատից դեպի վատագույնը, ապա կարող ենք ենթադրել, որ ուժային և իրավական համակարգի պաշտոնյաներին փոխելը ոչ թե ոլորտները բարելավելու՝ կառավարության նիստին բեմադրած հերթական թատրոնի համատեքստում է, այլ այդ պաշտոններին ավելի հնազանդ ու ավելի թշնամահպատակ դեմքեր նշանակելու:

Չմոռանանք, որ նրա ցանկացած հայտարարություն, որը վերաբերել է հայ ժողովրդի, հայկական երկու պետությունների շահերին, մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, իր իսկ կողմից իրագործվել է ճիշտ հակառակ կերպով:

Չմոռանանք նաև, որ պաշտոնանկ արված դեմքերը տարիներով ծառայել են ուղիղ իր հրահանգներին՝ անտեսելով հայ ժողովրդի և պետության շահը, պաշտպանելով թշնամահպատակ իշխանության կաշին:

Հ.Գ. «Կա՞ էնպիսի դատավոր, որ իմ խոսքից դուրս կգա» և այդուհետ՝ դատաիրավական համակարգը լծվում է հայ ազգի շահերից խոսող ցանկացած հանրային դեմքի բռնաճնշումների ենթարկելով:

Չմոռանանք նաև, որ ՔՊ-ի անձնական թիկնազորը գործում է խորհրդարանի դահլիճում և պաշտպանում է նրանց ընդդիմադիր պատգամավորներից, այն է՝ ՀՀ ԱԱԾ պահակախմբերը 3 տարի շարունակ ապահովում են թշնամիների ազգային շահերն առաջ տանող իշխանության անձնական անվտանգությունը (չնայած, դրա կարիքը, կարծես թե, չկա):

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ